Սիրամարգը

Սովորական սիրամարգ
Արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։

 

  • Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն։ Սիրամարգը քայլում է հպարտ։
  • Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք, բնից գրեթե չի հեռանում։ Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով:

Կապտաթև սիրամարգ

 

Գունավորումն ավելի վառ է։ Էգերը քիչ են տարբերվում արուներից։ 
 
Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին։
Advertisements