Մայրենիի առաջադրանք

Անբան Հուռի

1.Հեքիաթից գտիր Հուռիին բնութագրող բառերը, մի քանիսն էլ դու ավելացրու:

Անբան Հուռին՝ անշնորհք, մաստակ ծամող և փնթի էր:

2.Կետադրի՛ր հետևյալ նախադասությունները.

-Ա՛յ որդի, քեզանից ի՞նչ թաքցնեմ, դու էլ իմ որդին ես։

– Վո՜ւյ, – ասում է, – քոռանամ ես, տե՛ս, համ գզել ու մանել են, համ խալիչա են գործել իրենց համար։

-Ա՛յ կնիկ, էս ի՞նչ ոսկի է։

3.Հեքիաթից դուրս գրի՛ր հարցական բառերի պատասխանները և լրացրո՛ւ վանդակները.

Ի՞նչ, ինչե՞ր Ո՞վ, ովքե՞ր Ինչպիսի՞ Ինչպե՞ս
Բամբակ Կնիկ Անշնորհք Պարապ-սարապ
Մատեր Հարևաններ Ծույլ Գլխապատառ

 

4.Եթե  բզեզը չլիներ, հեքիաթն ինչպե՞ս կավարտվեր: Հորինի՛ր նոր ավարտ հեքիաթի համար:

Քեֆի լավ ժամանակ խորամանկ զոքանչն ասում է.

– Փեսա՛ ջան, իմ աղջիկը քեզ շատ հարստացրեց: Նա պետք է թագուհու պես լինի: Իսկ թագուհուն  չի սազում տնային գործեր անել: Ծառաներ վարձի՛ր, որ աշխատեն, իսկ քո թագուհի կինը նրանց ղեկավարի:

Փեսան համաձայնում է:

Advertisements