Ջրային խաղեր

Անհրաժեշտ է՝
մեկանգամյա օգտագործման բաժակ (բաժակի վրա անցք անել), փոքրիկ դույլ, ջուր, բարձր տրամադրությամբ սովորողներ և լողավազան:

Նկարագրություն՝

Սովորողները բաժանվում են երկու խմբի:

Առաջին մասնակիցը ծակ բաժակով վերցնում է լողավազանից ջուրը և տանում, լցնում է իր խմբի դույլի մեջ: Հետո բաժակը տալիս է մյուս մասնակցին:

Խաղը ավարտվում է, երբ բոլոր մասնակիցները ջուրը  լցնում են իրենց խմբի դույլի մեջ:

Արդյունքում հաղթում է այն խումբը, ում խմբի դույլի մեջ ավելի շատ ջուր է լինում:

Ջրոցի
Անհրաժեշտ է՝ ջրով շիշ, ջրով զենք կամ ջրով բաժակ:

Advertisements

Ուրախ ճամբարային օր

Ես այսօր առավոտյան եկել եմ դպրոց և երբ բոլորը եկան դպրոց, գնացինք տողանի: Երբ բարձրացանք վերև, սկսվեց ռուսերենի ժամը: Հետո գնացինք հաց ուտելու, երբ հացը կերանք, վերջացրեցինք, բարձրացանք վերև, վերցրեցինք մեր լողազգեստները և գնացինք լողալու: Մենք լողացինք քսան րոպե: Երբ մտանք լողավազան, սկզբում ինձ թվաց, որ ջուրը սառն է, բայց հետո ջուրը տաքացավ: Երբ վերջացրեցինք լողալ, բարձրացանք դասարան ու սկսեցինք բլոգներով աշխատել և հետո սկսվեց երկարօրյան: