Դեպի Սևանա լիճ

Սևան

Սևանա լիճ, ջրային ավազան Հայաստանի տարածքում։ Գտնվում է Գեղարքունիքի մարզում` ծովի մակարդակից մոտ 1900 մետր բարձրության վրա։ Այն աշխարհի՝ քաղցրահամ ջուր ունեցող 2-րդ բարձրադիր լիճն է` Հարավային Ամերիկայի Տիտիկակա լճից հետո։ Սևանը պատմական շրջանում տարբեր անուններ է կրել՝ Գեղարքունի, Գեղամա ծով, Գյոկչայ, Դարյա-Շիրին, Լակնիտիս։

Երկարությունը 70 կմ է, առավելագույն լայնությունը՝ 55 կմ։ Հայելու մակերեսը կազմում է 1260 կմ2, որով ամենախոշորն է Հարավային Կովկասի տարածքում։ Միջին խորությունը 46.8 մ է, ամենախոր վայրը՝ 83 մ (Փոքր Սևան)։ Ջրի ծավալը 32, 92 մլրդ մ3 է։ Սևանա լիճը Շորժայի ստորջրյա թմբով բաժանվում է 2 մասի՝ Մեծ Սևանի (37.7 մ միջին խորություն) և Փոքր Սևանի (50.9 մ)։

Սևանա լիճը Հայկական բարձրավանդակի՝ մեծությամբ երրորդ լիճն է՝ Վանա լճից և Ուրմիոյից հետո։ Ի տարբերություն այդ երկուսի՝ բաց լիճ է և ունի քաղցրահամ ջուր։ Լիճ են թափվում 28 մեծ ու փոքր գետակներ որոնցից են՝ Արգիճի, Մասրիկ, Գավառագետ,
Կարճաղբյուր, Վարդենիս, Ձկնագետ, սակայն սկիզբ է առնում միայն մեկը՝ Հրազդանը։ Վերջինիս շնորհիվ ջրերի տարեկան արտահոսքը կազմում է 0.7 կմ3։

Լճի ծագումնաբանական վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է չորրորդական ժամանակաշրջանում։ Գոյացել է հրաբխային գործունեության հետևանքով՝ միջլեռնային տեկտոնական իջվածքում սառցադաշտային և ձնհալոցքային ջրեր լցվելու արդյունքում։ Չորս կողմում առանձնակի շրջապատում են Արեգունու, Սևանի, Վարդենիսի, Գեղամա լեռները։

Սևանա լճի ջրերը Հրազդան գետի միջոցով ոռոգում են Արարատյան դաշտը։ Հրազդան գետի վրա կառուցված 6 էլեկտրակայանները ձևավորում են հանրապետության ամենամեծ՝ Սևան-Հրազդան կասկադը։ Խորհրդային իշխանության տարիներին լճի մակարդակը զգալիորեն իջել է, ինչի հետևանքով տարածաշրջանում առաջացել է էկոլոգիական խնդիր։

1978 թվականին ստեղծվել է Սևան ազգային պարկը։ Ջրի մակարդակը վերականգնելու համար կառուցվել է Արփա-Սևան (48.3 կմ, 1963–81 թվականներ), ապա՝ Որոտան-Արփա ջրատարները (21, 6 կմ, 2004 թվական)։

Advertisements

Ջրային խաղեր

Անհրաժեշտ է՝
մեկանգամյա օգտագործման բաժակ (բաժակի վրա անցք անել), փոքրիկ դույլ, ջուր, բարձր տրամադրությամբ սովորողներ և լողավազան:

Նկարագրություն՝

Սովորողները բաժանվում են երկու խմբի:

Առաջին մասնակիցը ծակ բաժակով վերցնում է լողավազանից ջուրը և տանում, լցնում է իր խմբի դույլի մեջ: Հետո բաժակը տալիս է մյուս մասնակցին:

Խաղը ավարտվում է, երբ բոլոր մասնակիցները ջուրը  լցնում են իրենց խմբի դույլի մեջ:

Արդյունքում հաղթում է այն խումբը, ում խմբի դույլի մեջ ավելի շատ ջուր է լինում:

Ջրոցի
Անհրաժեշտ է՝ ջրով շիշ, ջրով զենք կամ ջրով բաժակ:

Ճամբարային օր

Ես այսօր եկա դպրոց և սկսվեց ընդանուր պարապմունքը: Հետո մեր մոտ սկսվեց ռուսերենը և ռուսերենի ժամին մենք գրեցինք մեր մասին: Երբ ռուսերենը վերջացավ, մենք գնացինք բակ, մեր բակը մաքրելու, ծառերը և ծաղիկները ջրելու: Այսօր հունիսի հինգն է, երկրի օրը և ես իմ բաժին երկիրը մաքուր եմ պահել: Նախաճաշից հետո աշխատեցինք բլոգներով և գնացինք լողալու: Իմ այս օրը շատ լավ անցավ:

Я…

Привет! Меня зовут Элизабет. Мне 8 с  лет. Я учусь в комплексе Мхитар Себастаци 4-ый класс. Уменя ест мама, папа, брат, бабушки, дедушки и

Սաղմոսավանք

Մենք այսօր գնացել ենք Սաղմոսավանք, Համբարձման տոնը նշելու համար: Մենք առաջինը գնացինք դպրոց: Երրորդ դասարանում կար ընդամենը՝ վեց հոգի: Հետո գնացինք յոթ բուռ ջուր, յոթ տարբեր ծաղիկներ և յոթ միջին չափի քարեր հավաքելու: Բայց դրանից առաջ, աղջիկները իրենց համար պատրաստեցին պսակներ ծաղիկներից: Հետո գնացինք տներ, որպեսզի վերցնեն մի վիճակ: Ինձ շատ դուր եկավ Սաղմոսավանքում:

Ուրախ ճամբարային օր

Ես այսօր առավոտյան եկել եմ դպրոց և երբ բոլորը եկան դպրոց, գնացինք տողանի: Երբ բարձրացանք վերև, սկսվեց ռուսերենի ժամը: Հետո գնացինք հաց ուտելու, երբ հացը կերանք, վերջացրեցինք, բարձրացանք վերև, վերցրեցինք մեր լողազգեստները և գնացինք լողալու: Մենք լողացինք քսան րոպե: Երբ մտանք լողավազան, սկզբում ինձ թվաց, որ ջուրը սառն է, բայց հետո ջուրը տաքացավ: Երբ վերջացրեցինք լողալ, բարձրացանք դասարան ու սկսեցինք բլոգներով աշխատել և հետո սկսվեց երկարօրյան: