Posted in Uncategorized

Ճամփորդություն

Ես և մայրիկս որոշեցինք որ ես պետք է իմ ամառային արձակուրդները անցկացնեմ ԱՄՆ-ում: Հուլիսի իննին ինձ ճանապարհեցին: Օդանավում ինձ ուղղեկցում էին: ԱՄՆ եկել եմ միայնակ: Մայամի օդանավակայանում ինձ դիմավորեցին` տատիկս, պապիկս և մորեղբայրս: Մենք ապրում ենք Ատլանտյան օվկիանոսի ափին: Մեր պատշգամբի դիմաց կա թեննիսի խաղադաշտեր: Շենքի տարածքում կա լողավազան: Օվկիանոսը շատ գեղեցիկ է երբ հանդարտ է: Ես եղել եմ` Թիթեռների աշխարհում, Miami seaquarium, ջրաշխարհում և այլ հետաքրքիր տեղերում: Այնքան արագ և հետաքրքիր անցան օրերը, որ մոտ է տուն վերադառնալու ժամանակը: