Ճանապարհորդ Ջեկոն

մաս1

1.Գրի՛ր անծանոթ բառերը:
Կուպե-վագոնի խցիկ
Սաստել-այստեղ՝ արգելել, չթողնել
Խնամքով-այստեղ՝ հոգատարությամբ
Առհասարակ-սովորաբար
Կոնդուկտոր-այստեղ՝ գնացքի ուղեքցորդ
Իրեն կորցրած-շփոթված, մոլորված, նայև՝ կատաղած
Բանթ-ըստ Զորյանի՝ ծաղկաձև կապված ժապավեն
2.Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու հետո:
Իմ կարծիքով, երբ կհասնեն մյուս կայարանը, Ջեկոն նույնպես միանգամից լեզուն հանած վազելով կգա և կմտնի պառավի ծոցը ու կոնդուկտորը այդ ժամանակ կուզի բարկանալ, բայց բարկանալու տեղը կծիծաղեր իրանց հետ:

մաս2

1.Գրի՛ր անծանոթ բառերը:
Իրենն ասել-պնդել, իր ասածից չհրաժարվել, համառել:
Պլատֆորմ-կառամատույց, ուղեվորման հարթակ երկաթուղային կայարանում, գնացքը կանգնելու տեղին կից տարածություն, որտեղից գնացք են նստում:

Advertisements

Առաջադրանքներ մաթեմատիկայից

1. Կես կգ պանիր-600 դրամ
2 կգ-?

Լուծում

1. 600×2=1200

1200×2=2400կգ

2. 600×4=2400կգ

Պատ.՝2400կգ

2.Կատարի՛ր գործողությունները:

5460+400+40=(5460+40)+400=5500+400=5900

2800+140+200=(2800+200)+140=3000+140=3140

5500+500+30+170=(5500+500)+(170+30)=6000+200=6200

63200+200+300+300=(63200+300)+(200+300)=63500+500=64000

250+56500+250=(250+250)+56500=56500+500=57000

35+165+38544=(165+35)+38544=38544+200=38744

6300+700+80+620=(6300+700)+(620+80)=7000+700=7700

  1. Հաշվի՛ր

48×7=336

64×3=192

55×5=275

84×6=504

73×9=657

19×8=152

Զատկական տոնի մասին

Այսօր մենք դպրոցում Սուրբ զատիկը նշեցինք: Մեզ մոտ եկան հյուրեր և նրանք տեսան թե մենք  ինչպես ենք երգում, պարում և ասիկներ ասում: Հետո սկսեցինք զատկական խաղեր խաղալ՝ ձու գլորոցի, ձու պտտոցի և ձվակռիվ: Հետո ձվերը բրդուճ արած կերանք և ետ եկանք դասարան հավեսով: Ինձ դուր եկավ այս Սուրբ զատիկի օրը:

 

Կենդանիների վեճը

«Կենդանիների վեճը»

Հարցեր և առաջադրանքներ /հարցերին պատասխանի՛ր ամբողջական/

1.Ո՞վ է «Կենդանիների վեճը» ստեղծագործության հեղինակը։

Այս ստեղծագործության հեղինակը Ղազարոս Աղայանն է:

2.Կարմիրով նշված բառերի հակառակ իմաստով բառերը գտեք:

Վիճել-բարիշել

Սիրել-ատել

Բերել-տանել

Ծախել-գնել

Ճշմարիտ-սուտ

Լավություն-վատություն

3.Թվի՛ր առակի կենդանիներին, բնութագրի՛ր:

Եզ-եզը գլուխ էր գովում և ջուր էր բերում այսինքն՝ աշխատասեր էր:

Կով-կովը տերին օգնող էր և նույն պես գլուխգովան էր

Շուն-շունը ասում էր որ տերն ամենաշատը իրեն է սիրում

4.Ինչպիսի՞ մարդ է նրանց տերը, մի երկու նախադասությամբ պատմիր նրա մասին:

 

5.Ի՞նչ է սովորեցում առակը:

Առակը սովորեցնում է, որ պետք է

6.Համացանցից գտիր Ղազարոս Աղայանի նկարը և տեղադրի՛ր այստեղ։

i_009

Մայրենիի առաջադրանքներ

  1. Ո՞ր տառով է ավարտվում առաջին բառը, և սկսվում՝ երկրորդը.

Նարգիզ — զանգակ, գայլ — լուսան, ճնճղուկ– կաչաղակ, ձեթ– թաթ:

  1. Բառերի տառերը խառնվել են. վերադասավորի՛ր.

իղածկ-ծաղիկ, րանապ-պարան, ունասլ-լուսան, ուրանգ-գարուն, ծեհիվան-հեծանիվ, շեկքռ-կշեռք:

  1. Ամեն անգամ մեկ տառ փոխելով՝ ստացի՛ր.

Ա. հողից փիղ,

հող-փող-փիղ.

Բ. կովից նավ,

կով-կավ-նավ:

  1. Գրի՛ր մեկ բառով.

ձայն տալ-կանչել, ականջն ընկնել-լսել, ծպտուն չհանել-չխոսել , վնաս տալ-վնասել, աշխարհով մին լինել-ուրախանալ

  1. Ասացվածքները խառնվել են. վերականգնի՛ր.

Ա) Փլավի մեջ չեն կռվի բաժանում

Կռվի մեջ փլավ չեն բաժանում

Բ) Առաջ գործ հետո մտածիր սկսիր

Առաջ մտածիր հետո գործ սկսիր

Գ) Լողալ ջուրը չի սովորի չմտնողը

Ջուրը չմտնողը լողալ չի սովորի

Դ) Վրա չեն սարքի ավազի Ավազի վրա տուն չեն սարքի  

  1. Գտիˊր յուրաքանչյուր շարքի ավելորդ բառը.

Ա) Նարգիզ, Շուշան, Կակաչ, Հասմիկ:

Բ) Ջութակ, կիթառ, ֆլեյտա, ալտ:

Գ) Գարուն, ամառ, մայիս, ձմեռ:

Դ) Արև, ամպ, լուսին, աստղ:

 

 

  1. Գրի՛ր հարցերի պատասխանները.

Ա.Եթե գետն ամեն անգամ գերան բերի, ի՞նչ կլինի: Բ. Եթե մարդ էշի ականջում քնի, ի՞նչ կլինի: Գ. Եթե պապը ամեն անգամ փլավ ուտի, ի՞նչ կլինի:

Սև ոչխարը

Մաս 1
Կար չկար մի սև ոչխար։ Հոտում մյուս բոլոր ոչխարները սպիտակ էին։ Նրանք ատում էին սև ոչխարին և նրա հետ շատ վատ էին վարվում։ Հենց որ տեսնում էին նրան, սկսում էին փնթփնթալ. «Հեռացի՛ր, դու այլանդակ ես, դու բնության սխալն ես»։ Նրանք երջանիկ էին միայն այն
ժամանակ, երբ տեսնում էին, թե ինչպես է սև ոչխարը լաց լինում։
Բելինդան՝ գեր, սպիտակ ոչխարը, առանձնապես դաժան էր վարվում սև ոչխարի հետ։ Նա
հոտի առաջնորդն էր։ Մյուս բոլոր ոչխարները միշտ հետևում էին նրան, կրկնում էին այն, ինչ նա էր ասում։
Առաջադրանք

1.Ինչպե՞ս կնկարագրեիք Բելինդային՝ որպես առաջնորդ։
Բելինդան դաժան և ատող ոչխար էր:
2.Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու հետո:
Ես մտածում եմ, որ հետո Բելինդան կգնա ուրիշ հոտերի մոտ, բոլորում կտեսնի, որ միայն սպիտակ ոչխարներ են, բայց միայն մեկում կտեսնի սև ոչխարների հոտ, և բոլորը կծիծաղեին նրա վրա:

Մաս 2

Սև ոչխարը տխուր էր։ Նա շատ էր ուզում մյուսների նման լինել, սակայն ոչ մի կերպ չէր կա­րող փոխել իր գույնը։ Երբեմն ցանկանում էր փախչել այդ տեղից ու կորչել։ Սակայն ամեն անգամ ետ էր վերադառնում, քանի որ չգիտեր, թե ինչպես կարող էր ապրել մեն-մենակ։
Առաջադրանք

Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու հետո:
Իմ կարծիքով, հետո Բելինդան կհասկանա, որ իզուր էր այդ խեղճ սև ոչխարին ատում, քշում և ամենավերջում Բելինդան և սև ոչխարը կընկերանան:

Մաս 3

Բելինդան խիստ ու հպարտ էր։ Նա որոշեց ճանապարհ ընկնել և ուսումնասիրել կյանքն ու աշխարհը։
Նա անցնում էր նոր արոտավայրերով։ Երբ հանդիպում էր նոր հոտերի, կանգ էր առնում նրանց մոտ և հպարտորեն ասում. «Ես հոտի առաջնորդ եմ։ Բոլորը լսում են ինձ։ Ես մեկն եմ նրանցից, ովքեր որոշում են, թե ինչ պետք է անել:»Մի օր Բելինդան հանդիպեց շատ մեծ ու անսովոր հոտի։ Հոտի բոլոր ոչխարները սև էին։ Սկզբում նա զարմացավ, հետո սկսեց քրքջալ։ Նա այնքան համոզված էր, որ իր սպիտակ մորթին գերազանցություն ունի, որ ետ ընկրկեց ու շարունակեց ծիծաղել նրանց վրա։ Հետո մոտեցավ հոտին։
Առաջադրանք

1.Ի՞նչ կարող եք ասել Բելինդայի մասին:Նա շատ խիստ էր վարվում իր ընկերների հանդեպ, իրանով հպարտ և մեծամիտ էր:
2.Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու հետո։
Իմ կարծիքով, հետո բոլորը կծիծաղեն Բելինդայի վրա, Բելինդան կփախչի և հետո կմտածի. «Այդ ո՞նց կլիներ, ես այդպիսի հոտ երբեք չէի տեսել: Ո՞նց կարող է նույն հոտում լինել հա՛մ սպիտակ, հա՛մ սև հա՛մ մոխրագույն ոչխարներ»

Մաս 4

Սակայն ամբողջ հոտը սկսեց ծաղրանքով նրա վրա ծիծաղել։
Բելինդան առաջ երբեք հնարավորություն չէր ունեցել տեսնելու, թե ինչպես է մի սեփ-սև ոչխար նայում ուղիղ իրեն և ասում. «Որևէ մեկդ երբևէ տեսե՞լ եք ավելի ծիծաղելի բան, քան սա։ Պետք է պոկել սրա վրայից այս մորթին ու տեսնել, թե ինչ կա տակը։» Ամբողջ հոտը սկսեց ծիծաղել։ Բելինդան շրջվեց և որքան կարող էր արագ վազեց։ Սև հոտը նայեց նրա հետևից և շարունակեց ծիծաղել։ Նա վազեց դեպի մեկ այլ արոտավայր, որտեղ տեսավ մեկ այլ մեծ հոտ։
Առաջադրանքներ

1.Ինչպե՞ս կնկարագրեիք այս նոր հոտը, որին հանդիպեց Բելինդան։
Այս հոտը անսովոր և մեծ էր:
2.Համեմատեք առաջին հոտը  հանդիպած հոտի հետ։
Առաջին հոտում սպիտակ ոչխարները վատն էին վերաբերվում սև ոչխարի հետ, իսկ հանդիպած հոտում ամեն ինչ թարս էր. այնտեղ բոլոր ոչխարները նույն հոտում էին ապրում և նրանք լավ էին վերաբերվում իրար հետ:
3.Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու հետո:
Իմ կարծիքով, հետո, երբ Բելինդան կկորցնի իր ինքնավստահությունը մի սև ոչխար կմոտենա Բելինդային, Բելինդան կպատրաստվի փախչել, իսկ ոչխարը կհարցնի.
«Որտեղի՞ց ես գալիս»

Մաս 5

Նա երբեք չէր տեսել նման հոտ. այնտեղ կային սև ոչխարներ, սպիտակ ոչխարներ, մոխ­րագույն ոչխարներ, պուտավոր ոչխարներ, բոլորը խառն ապրում էին նույն հոտում։ Հիմա, երբ նա կորցրել էր իր ինքնավստահությունը, կանգ առավ ու կասկածով մտածեց. «Տեսնես այս հոտն ինչպե՞ս կվարվի ինձ հետ»։
Առաջադրանք

1.Ինչպե՞ս կվարվի Բելինդայի հետ այս նոր հոտը
2.Ի՞նչ եք կարծում, ի՞նչ է լինելու հետո։
Իմ կարծիքով, հետո Բելինդան կպատասխանի այդ ոչխարին. 
«Ես եկել եմ սարի այն կողմից»։
Հետո կմոտենա մի ուրիշ սև ոչխարի, և Բելինդան կպատրասվի փախչել։ Սև ոչխարն կասի. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ որքան ցանկանում ես»։ Եվ Բելինդան կմնա այդ հոտում երկու օր: Հետո երբ կուզի դուրս գալ այդտեղից, նա սիրալի կասի.
«Շնորհակալություն»:

Մաս 6

Մի ոչխար տեսավ նրան և սիրալիր հարցրեց. «Որտեղի՞ց ես գալիս»։ Բելինդան պատասխանեց. «Ես եկել եմ սարի այն կողմից»։ Մի սև ոչխար մոտեցավ նրան, և Բելինդան պատրաստվեց փախչել։ Սև ոչխարն ասաց. «Մի՛ վախեցիր։ Մնա այստեղ մեզ հետ որքան ցանկանում ես։ Խոտն այստեղ շատ թարմ է։ Մենք ողջունում ենք քեզ»։
Բելինդան մնաց այդ հոտի հետ երկու օր։ Հետո որոշեց վերադառնալ տուն։ Հոտին հրաժեշտ տալուց առաջ նա ասաց. «Դուք աշխարհի լավագույն հոտն եք։ Դուք ընդունում ու հարգում եք բոլոր գույների ոչխարներին։ Իսկ մեր հոտում միայն մեկ սև ոչխար կա։»
Առաջադրանք

Դուք կարդացիք պատմություն երեք տարբեր հոտերի մասին։
Համեմատե՛ք այս պատմությունը իրական կյանքի իրավիճակների հետ։
Իրական կյանքում էլ է լինում դեպքեր, երբ մարդիկ չեն ընդունում որևե մեկին, որը նման չէ իրենց։