Ձյունը եկավ և …

Ձյունը եկավ և փաթիլները թափվեցին: Երբ եկավ Նոր տարին, բոլոր կենդանիները զարդարում էին եղևնուն, և ամեն մեկը բերում էր մի բան. Խոզերը կաղիններ, կատուները կաթի շշեր, իսկ շները ոսկորներ: Երբ տոնածառը զարդարվեց բոլորը գնացին քնելու: Առավոտյան, երբ հավաքվեցին տոնածառի շուրջը տեսան, որ տոնածառի տակ գեղեցիկ փաթեթավորված տուփեր կան: Ամեն տուփի վրա գրած էր նրանց անունները և նրանց համար նամակներ:

Advertisements

Սիրամարգը

Սովորական սիրամարգ
Արուի մարմնի երկարությունը 100-125 սմ է, պոչինը՝ 40-45 սմ, կենդանի զանգվածը՝ 4–4,25 կգ։ Բույն շինելու ժամանակ նա վառ, հարսանեկան զգեստ է «հագնում»։ Նա հովհարաձև բացում է իր՝ մինչև 130 սմ երկարության վերնապոչը (սխալմամբ անվանում են պոչ), որի երփներանգ «աչիկներով» զարդարված փետուրները շլացուցիչ են. գլուխը, պարանոցը և կրծքի մի մասը կապույտ են, մեջքը՝ կանաչ, մարմնի ստորին մասը՝ սև, գլխին՝ ոսկեգույն «թագ»։ Դրա համար էլ արու սիրամարգին անվանում են կենդանություն առած ծիածան։ Այդ երփներանգությունն ստեղծում են ոչ թե փետուրների գույները, այլ նրանց վրայի շատ նուրբ մազիկները, որոնք ծածկված են էլ ավելի մանր մազիկներով։

 

  • Էգ սիրամարգերը փոքր են, պարզ գունավորված վերնապոչի երկարացած փետուրներ չունեն։ Սիրամարգը քայլում է հպարտ։
  • Բնադրում է գետնին, էգը դնում է 5–6 ձու և խնամքով պահպանում դրանք, բնից գրեթե չի հեռանում։ Սիրամարգերը սնվում են հիմնականում բուսական կերով, նաև միջատներով, փափկամարմիններով, մողեսներով:

Կապտաթև սիրամարգ

 

Գունավորումն ավելի վառ է։ Էգերը քիչ են տարբերվում արուներից։ 
 
Վայրի սիրամարգերը բնակվում են թփուտներում, անտառների բացատներում, գետափերին։

Աղվեսն ու ագռավը

Բախտի բերմամբ,
Թե պատահմամբ,
Մի մեծ ագռավ
Մի գունդ պանիր
Դաշտում գտավ,
Կտուցն առավ,
Ծառին թռավ։

Օ՜, ի՜նչ պանիր, դեղին ոսկի…

Բայց դեռ չառած համը իսկի,

Աղվեսն անցավ ծառի մոտով,
Գերվեց, էրվեց պանրի հոտով։
Վազեց գնաց բերնի ջուրը,
Եվ թուլացան կուռն ու ճուռը,
Էն ժամանակ իրա ձևին,
Ծառի տակից, աչքն ագռավին,
Հեզիկ, նազիկ, Փափկամազիկ,
Բացեց լեզուն անո՜ւշ, մեղո՜ւշ։
Թափե՜ց, չափե՜ց շաքար ու նուշ։

Ես քո գերին

Քո էդ սևիկ
Վառ աչքերին,
Նուրբ ծալքերով
Զույգ թևերին։
Մի դու մտիկ,
Էդպես քթիկ,
Էդպես ճտիկ,
Մախմուր ագին,
Խաս ու ղումաշ,
Ատլասն հագին։
Գիտե՜մ, անշուշտ, իմ քուրիկի
Ձայնն էլ կըլի հրեշտակի։
Երգի, քուրիկ, մի ամաչի,
Իմ ուզածը մի մեծ բան չի։
Թե որ չքնաղ էդ տեսքիդ հետ
Երգելում էլ եղար վարպետ,
Օ՜, կդառնաս, իմ մաքրուհի,
Թռչունների մայր թագուհի։

Ագռավ ազին իրեն տված
Գովեստներից շշմած, ուռած՝
Ագռավային
Բկովը մին
Որ չկռռա՜ց,
Պանիրն ընկավ ծառիցը ցած,
Շողոքորթը ըռխեց, գնաց։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Դուրս գրի՛ր անծանոթ բառերը և էլեկտրոնային բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    Անուշ մեղուշ – դուրեկան, անուշ
    գերվեց, էրվեց – հիանալ
    մախմուր, խաս, ղումաշ – գեղեցիկի տպավորություն թողնող, անուշ նայվածքով: Հարբածությունից նոր սթափվող
    կուռ, կռներ – թռչունի թևեր
    ճուռ – ոտք, կողի փափուկ մաս
    ագի – պոչ
    ազին – մայր
    բկով – վզով, պարանով
    շողոքորթ – կեղծավոր
    ըռխեց – բերանով բռնեց
  2. Նշի՛ր առակի ամենատխուր հատվածը:
    Ագռավ ազին իրեն տված
    Գովեստներից շշմած, ուռած՝
    Ագռավային
    Բկովը մին
    Որ չկռռա՜ց,
    Պանիրն ընկավ ծառիցը ցած,
    Շողոքորթը ըռխեց, գնաց։
  3. Տարբեր գույներով նշի՛ր հեղինակի, աղվեսի և ագռավի խոսքերը:
  4. Բնութագրի՛ր առակի գլխավոր հերոսներին:
    Ագռավը փառասեր էր և դյուրահավատ:
    Աղվեսը խորամանկ էր և ագահ:

Աստղացուցարանում

Մենք գնացել ենք աստղացուցարան: Երբ ներս մտանք, տեսանք մեր դիմաց մի մե՜ծ գմբեթ: Հետո մտանք գմբեթը և հանկարծ մեր գլխավերևում վառվեց աստղային երկինքը: Տեսանք բազմաթիվ մոլորակներ, աստղեր և աստղային  համաստեղություններ: Տիկին Հասմիկը մեզ ցույց տվեց մի շա՜տ փոքր կետ և ասաց որ դա ամենահեռավոր աստղն է: Մենք շատ նորություններ իմացանք տիեզերքի մասին: